Վարչապետի որոշումներ

27 Մարտի 2018, 294 - Ա

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական Ռաֆայել Ավետիսյանին 2018 թվականի մայիսի 2-7-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան նիստին, իսկ 2018 թվականի մայիսի 8-11-ը` Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա)՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով։
2. Վաչե Գաբրիելյանի, Արմեն Հայրապետյանի և Ռաֆայել Ավետիսյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա) և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Սովայմա) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆիլիպինների Հանրապետություն և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Արխիվ

2024

2023