Վարչապետի որոշումներ

27 Մարտի 2018, 295 - Ա

ՄՆԱՑԱԿԱՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3 րդ ենթակետի`
1. Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում դատախազական հսկողության հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալներ Մնացական Շահգալդյանի և Հայկ Մովսիսյանի՝ 2018 թվականի մարտի 27-29-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Մնացական Շահգալդյանի և Հայկ Մովսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

 

Արխիվ

2024

2023