Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2018, 309 - Ա

ՀԱՅԿ ՀՄԱՅԱԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ չինական «Տայկայ Գրուպ»-ի արտադրանքին ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հարցեր քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հմայակի Հարությունյանի՝ 2018 թվականի մարտի 26-30-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Տայան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հայկ Հմայակի Հարությունյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023