Վարչապետի որոշումներ

4 Ապրիլի 2018, 327 - Ա

ԶԱՐՄԻՆԵ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին 2018 թվականի ապրիլի 11-13-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Ժնև Կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատում (CCIG) անցկացվող «Հայաստան. բացահայտեք հնարավորությունները» խորագրով գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Զարմինե Զեյթունցյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Զարմինե Զեյթունցյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023