Վարչապետի որոշումներ

7 Ապրիլի 2018, 351 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության, ինչպես նաև ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
 

Արխիվ

2024

2023