Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2018, 375 - Ա

ԲԱԳՐԱՏ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության փրկարար ուժերի համակարգման և որակավորման կազմակերպման բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Բագրատ Վարդազարյանին 2018 թվականի ապրիլի 21-ից մինչև մայիսի 11-ը գործուղել Իսրայելի Պետություն (Կֆար Սաբա)՝ Պատրաստվածություն արտակարգ իրավիճակներում խորագրով միջազգային դասընթացին մասնակցելու նպատակով:
2. Բագրատ Վարդազարյանի` Իսրայելի Պետություն (Կֆար Սաբա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Բագրատ Վարդազարյանի՝ Իսրայելի Պետություն (Կֆար Սաբա) գործուղման հետ կապված այլ ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում՝ Բագրատ Վարդազարյանի` Իսրայելի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023