Վարչապետի որոշումներ

16 Ապրիլի 2018, 398 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ՔԱՐԱՄՅԱՆԻ, ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԲԱՍՄԱՉՅԱՆԻ՝ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ `
1. «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրային միջոցառումների պաշտոնական բացման արարողություններին, ինչպես նաև նշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված մշակութային միջոցառումները համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի, նույն վարչության գլխավոր մասնագետ Աննա Ղազարյանի և
ՀՀ մշակույթի նախարարի օգնական Լուսինե Բասմաչյանի՝ 2018 թվականի ապրիլի 18-20-ը Մալթայի Հանրապետություն (Վալետտա)՝ գործուղման ճանապարհածախսի ու օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Լուսինե Քարամյանի, Աննա Ղազարյանի և Լուսինե Բասմաչյանի՝ Մալթայի Հանրապետություն (Վալետտա) գործուղման գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցնեի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Լուսինե Քարամյանի՝ Մալթայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023