Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2018, 431 - Ա

ՀԱՅԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ մինչև քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնում նշանակումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Հայկ Գևորգի Մալխասյանին (պաշտոնի անձնագիր՝ N 184, պաշտոնի ծածկագիր՝ 02-2.1-22) 2018 թվականի ապրիլի 27-ից՝ մինչև 6 ամիս ժամկետով նշանակել իրավաբանական վարչության պետին փոխարինող՝ նրան վճարելով աշխատավարձի տարբերությունը՝ որպես լրացուցիչ վճար:


 

Արխիվ

2024

2023