Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2018, 443 - Ա

ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության փորձագետ, գրահրատարակչության ոլորտի համակարգող Տաթևիկ Սուքիասյանին և արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, Ղազախստանի Հանրապետության հետ մշակութային համագործակցությունը համակարգող Անահիտ Մնացականյանին 2018 թվականի ապրիլի 24-29-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ Աստանայում կայանալիք Եվրասիական գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու նպատակով:
2. Տաթևիկ Սուքիասյանի և Անահիտ Մնացականյանի՝ 2018 թվականի ապրիլի 24-29-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով մշակույթի նախարարության՝ «Աջակցություն գրականության հանրահռչակմանը, գրական ծրագրերին և գրքերի միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Սուքիասյանի և Անահիտ Մնացականյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված այլ ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Մնացականյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023