Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2018, 458 - Ա

ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ՝ ԲԵԼԳԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ Արևմտյան Եվրոպայի կարգավորող մարմինների ասոցիացիայի հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ 2018 թվականի ապրիլի 23-27-ը Բելգիայի Թագավորություն (Գենտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023