Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2018, 469 - Ա

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, ՋՈՆ ՖԱՐԽՈՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՓՈԹԻԿՅԱՆԻ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների երրորդ համատեղ կոլեգիայի նիստին և դրա շրջանակներում մյուս միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի ավագ քննիչ Տիգրան Փոթիկյանի՝ 2018 թվականի մայիսի 14-20-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ծախսերը (16-18-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված կեցության ծախսերը հոգում է բելառուսական կողմը) կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023