Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2018, 475 - Ա

ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՙԿառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին և Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2018 թվականի մայիսի 16-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վորոնեժ)` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային համաժողովի 31-րդ նիստին և դրա շրջանակներում կազմակերպվելիք «Կայուն գյուղատնտեսության և պարենային համակարգեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում՝ կլիմայի փոփոխության համատեքստում» թեմայով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Իգնատի Առաքելյանի և Արմեն Հարությունյանի` Ռուսաստանի Դաշնություն (Վորոնեժ) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023