Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2018, 474 - Ա

ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Արթուր Մուրադյանին 2018 թվականի մայիսի 30-31-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտակարգ իրավիճակներում օժանդակության ցանցի պատասխանատու պաշտոնյաների անդրանիկ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արթուր Մուրադյանի՝ Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Մուրադյանի՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023