Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2018, 477 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հաստատել`
1) Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների մոնիթորինգային ցուցանիշները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել, որ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը միջոցառման համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնի տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա տասներորդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:


Հավելված

Արխիվ

2024

2023