Վարչապետի որոշումներ

11 Մայիսի 2018, 502 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆԻՍՏԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մարդու իրավունքների շուրջ երկխոսության իններորդ նիստի կազմակերպման և վերոնշյալ նիստին Եվրոպական միության պատվիրակության (20 մարդ) 2018 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, թարգմանչական ծառայությունների և հանդիպման հետ կապված այլ ծախսերը՝ 876.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023