Վարչապետի որոշումներ

29 Մայիսի 2018, 582 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2018 թվականի մայիսի 30-31-ը պաշտոնական այցով Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Թբիլիսիի օդանավակայանի սպասարկման սրահի հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Տիգրան Ավինյանինը, Վարուժան Ներսեսյանինը, Գոռ Սարգսյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Կարեն Ազատյանինը և Շալիկո Արաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Դավիթ Տոնոյանինը, Արայիկ Հարությունյանինը, Լիլիթ Մակունցինը, Մխիթար Հայրապետյանինը, Աշոտ Հակոբյանինը, Դավիթ Անանյանինը, Արևիկ Անափիոսյանինը, Արման Շահինյանինը, Լևոն Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Զոհրաբ Մնացականյանինը և Մանվել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) Հրաչյա Հարությունյանինը, Գրիգորի Հայրապետովինը, Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Արման Նինոյանինը և Դավիթ Աբազյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
4. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Արմեն Աշոտյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել ինքնաթիռի հատուկ չվերթ` 2018 թվականի մայիսի 30-ին՝ Երևան-Թբիլիսի երթուղով։
6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Ինքնաթիռի հատուկ չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Վրաստան (Թբիլիսի) մեկնելու հետ կապված հարցերը:

Հավելված

Արխիվ

2024

2023