Վարչապետի որոշումներ

25 Մայիսի 2018, 565 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը և փոխվարչապետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտներին վերաբերող կոնկրետ հարցերով գրավոր և բանավոր հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին.
2) Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետը և փոխվարչապետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կարող են իրենց համակարգման ոլորտների շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին։

Հավելված
 

Արխիվ

2024

2023