Վարչապետի որոշումներ

29 Մայիսի 2018, 585 - Ա

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ահաբեկչության նպատակով տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների օգտագործման դեմ պայքարի փորձի փոխանակման նպատակով Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների և ԱՊՀ մասնակից-պետությունների դատախազությունների փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գևորգ Սարգսյանի՝ 2018 թվականի հունիսի 6-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
 

Արխիվ

2024

2023