Վարչապետի որոշումներ

22 Մայիսի 2018, 542 - Ա

ԱՐՏԱԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության hաշվառման և սպասարկման բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Արտակ Մարությանին 2018 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի կողմից կազմա
կերպվող Պարտքի կառավարման գործիքի շահառուների 9-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Արտակ Մարությանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Մարությանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023