Վարչապետի որոշումներ

8 Հունիսի 2018, 643 - Ա

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանին 2018 թվականի հունիսի 11-14-ը աշխատանքային այցով գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտւթյուն, որ Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Առաջին փոխվարչապետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Արխիվ

2024

2023