Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2018, 708 - Ա

ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՊՀ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և 2008 թվականի հոկտեմբերի 10-ի Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված ԱՊՀ անդամ պետությունների ազգային համակարգողների մասին կանոնակարգի 3-րդ կետի՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նշանակել ԱՊՀ հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող:

 

Արխիվ

2024

2023