Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2018, 734 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով `
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

 


Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 21 -ի N 613 - Ա
որոշման


Կ Ա Զ Մ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Գրիգորյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

Հ. Այվազյան
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Ա.Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Ամիրխանյան - Հայաստանի ամերիկյան համալսարան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ս. Ադամյան - «Բնապահպանական հասարակական միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

Պ. Խաչատրյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ) »:

 

Արխիվ

2024

2023