Վարչապետի որոշումներ

15 Հունիսի 2018, 781 - Ա

ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին 2018 թվականի հունիսի 18-ից 21-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Օստրովեց)` ՋՋԷՌ տիպի ռեակտորներ շահագործող պետությունների կարգավորող մարմինների ֆորումի 25-րդ տարեկան հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն որ Աշոտ Մարտիրոսյանի Բելառուսի Հանրապետություն (Օստրովեց)` գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023