Վարչապետի որոշումներ

15 Հունիսի 2018, 780 - Ա

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2018 թվականի հունիսի 18-20-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 66-րդ հերթական լիակազմ նստաշրջանին և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում կայուն զարգացման նպատակների վիճակագրության և ռազմավարական գործընկերության վերաբերյալ սեմինարին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023