Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2018, 736 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

 

 

 


Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
հոկտեմբերի 30 -ի N 1030 - Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ
ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Այվազյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ա. Ասատրյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Մ. Հակոբյան - «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մկրտչյան - «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների
ասոցիացիա» հասարակական կազմակերպության
գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

Կ. Սահակյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ,
տնտեսագիտական գիտությունների թեկնածու
(համաձայնությամբ)

Կ. Միրզաբեկյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, տեխնիկական գիտությունների
թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)»։

 

 

Արխիվ

2024

2023