11 Հունիսի 2018, 737 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով ` 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված 
ՀՀ  վարչապետի  2017 թ.
հունիսի 21 -ի N  614  - Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Թորոսյան	- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
Մ. Թանդիլյան	- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար                                
Հ. Այվազյան	- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Ա. Բաբայան	- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 
տեղակալ
Ս. Քրմոյան 
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Կ. Թամազյան	- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ս. Զաքարյան	- Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների 
միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Պողոսյան	- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների 
միության (ՀԱԳՄ) նախագահի գլխավոր խորհրդական 
(համաձայնությամբ)
Է. Բարսեղյան	- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական 
համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար 
(համաձայնությամբ)
Վ. Պետրոսյան	- Հայաստանի ամերիկյան համալսարանի  Թրփանճեան 
հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, 
դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)»:
 

