Վարչապետի որոշումներ

11 Հունիսի 2018, 737 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով `
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 21 -ի N 614 - Ա
որոշման


Կ Ա Զ Մ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

Մ. Թանդիլյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Հ. Այվազյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ

Ս. Քրմոյան
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Կ. Թամազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ս. Զաքարյան - Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների
միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Պողոսյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
միության (ՀԱԳՄ) նախագահի գլխավոր խորհրդական
(համաձայնությամբ)

Է. Բարսեղյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական
համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար
(համաձայնությամբ)

Վ. Պետրոսյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան
հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան,
դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)»:

 


 

Արխիվ

2024

2023