Վարչապետի որոշումներ

19 Հունիսի 2018, 798 - Ա

ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին 2018 թվականի հունիսի 18-20-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Ազգային փոքրամասնությունների ԵԽ-ի շրջանակային կոնվենցիայի և Շրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի ուժի մեջ մտնելու 20-ամյակի առթիվ կազմակերպվող բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Վիգեն Քոչարյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիգեն Քոչարյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023