Վարչապետի որոշումներ

15 Հունիսի 2018, 779 - Ա

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 10-րդ նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2018 թվականի մայիսի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։
 

Արխիվ

2024

2023