Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2018, 828 - Ա

ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՄԻՇՅԱՆԻ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՆՈՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Համալիր Անվտանգություն 2018» Անվտանգության ապահովման միջոցների միջազգային 11-րդ սրահի ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Եմիշյանի և Արտակարգ իրավիճակների նախարարության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Անդրանիկ Ջանոյանի՝ 2018 թվականի հունիսի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Արտակարգ իրավիճակների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:


 

Արխիվ

2024

2023