Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2018, 831 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 491-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մայիսի 27-ի «Ասիական զարգացման բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 9-ի N 176-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 491-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:»:
 

Արխիվ

2024

2023