Վարչապետի որոշումներ

27 Հունիսի 2018, 841 - Ա

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2018 թվականի հունիսի 26-29-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` «ԱՊՀ տարածաշրջանում աշխատանքի վիճակագրության զարգացումը» ծրագրի շրջանակում Մինսկում կազմակերպվելիք «Միգրացիայի և աշխատանքի շուկայի չափումը ԱՊՀ երկրների 2020 թվականի շրջափուլի մարդահամարների ընթացքում փորձնական մարդահամարների արդյունքները» խորագրով խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գևորգյանի Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

 

Արխիվ

2024

2023