Վարչապետի որոշումներ

29 Հունիսի 2018, 874 - Ա

ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանին 2018 թվականի հուլիսի 2-5-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների և ֆրանկոֆոն մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու և ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ քննարկումներ ունենալու համար:
2. Արսեն Խառատյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023