Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2018, 868 - Ա

ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանին 2018 թվականի հունիսի 26-29-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Բարի)` ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Ջրի և գյուղատնտեսության վերաբերյալ տեղեկատվական համակարգի (AQUASTAT) առաջին աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Նելլի Բաղդասարյանի` Իտալիայի Հանրապետություն (Բարի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նելլի Բաղդասարյանի Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023