Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2018, 870 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի
1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Պետրոսյան», «Մ. Մկրտչյան» և «Ֆ. Զաքարյան» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ա. Մանուկյան», «Լ. Առաքելյան» և «Դ. Սարգսյան» բառերով.
2) «Ն. Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Դ. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով.
3) «Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ» բառերը փոխարինել «Հ. Մուրադյան - Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ» բառերով.
4) «Վ. Եղիազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Քոչարյան - Ոստիկանության պետի տեղակալ» բառերով:

 

Արխիվ

2024

2023