Վարչապետի որոշումներ

28 Հունիսի 2018, 871 - Ա

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի առևտրային քաղաքականության վերաքննության իրականացման շրջանակներում 2018 թվականի
հունիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող Առևտրի համաշխարհային կազմակերպության քարտուղարության պատվիրակության այցի հետ կապված ծախսերը՝ 576.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023