Վարչապետի որոշումներ

10 Հուլիսի 2018, 926 - Ա

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 115-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստինե Գրիգորյանի՝ 2018 թվականի հունիսի 21-23-ը Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման ծախսերը (Արտակ Զեյնալյանի գործուղման գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել
2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023