Վարչապետի որոշումներ

17 Հուլիսի 2018, 972 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում՝
ա. «7 մարդ» բառերը փոխարինել «առավելագույնը 7 մարդ» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից» բառերով,
գ. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝» բառերով.
2) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ


Ա. Գրիգորյան - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար (խորհրդի նախագահ)

Վ. Հովհաննիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Հ. Վարդանյան - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Տ. Արզումանյան - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վ. Գևորգյան - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Գ. Բաղրամյան - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վ. Մարտիրոսյան - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ

Ա. Ալբերտյան - Ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Մ. Մնացականյան - «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Վարդանյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Խաչատրյան - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Հովակիմյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)»:


 

Արխիվ

2024

2023