Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2018, 954 - Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ, ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2018 թվականի հուլիսի 22-24-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ)` «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և ուղեկցող հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականության վերաբերյալ նախարարական երկխոսություն» թեմայով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Թորոսյանի և Լենա Նանուշյանի՝ Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի ծրագրի միջոցների հաշվին:
3. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023