Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2018, 955 - Ա

ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ԹԱՅԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին 2018 թվականի հուլիսի 9-11-ը գործուղել Թայլանդի Թագավորություն (Բանգկոկ)՝ Հանուն կայուն զարգացման կրթության ապագային նվիրված տեխնիկական խորհրդակցական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արևիկ Անափիոսյանի՝ Թայլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արևիկ Անափիոսյանի՝ Թայլանդի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023