Վարչապետի որոշումներ

16 Հուլիսի 2018, 958 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 582-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վրաստան գործուղելու մասին» N 582-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) Ծովինար Համբարձումյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը և Նազելի Զաքարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:».
2) որոշման հավելվածում «Հ. Հարությունյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ» բառերից հետո լրացնել «Ծ. Համբարձումյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ), Ա. Մխիթարյան – ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Կ. Ազատյան – ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր» բառերից հետո՝ «Ն. Զաքարյան – ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով:

 

Արխիվ

2024

2023