Վարչապետի որոշումներ

17 Հուլիսի 2018, 974 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի 2018 թվականին այլ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 136-Ա որոշման N 1 հավելվածում «ՀՀ վարչապետ» բառերը փոխարինել «ՀՀ առաջին փոխվարչապետ» բառերով:

 

Արխիվ

2024

2023