Վարչապետի որոշումներ

20 Հուլիսի 2018, 990 - Ա

ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Արևելյան գործընկերության երկրների թվային տնտեսության (տեխնոլոգիաների) նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի` 2018 թվականի հունիսի 20-21-ը Բելառուսի Հանրապետության (Մինսկ) գործուղման հետ կապված ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը, բացառությամբ գիշերակացի, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Հակոբ Արշակյանի Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023