Վարչապետի որոշումներ

23 Հուլիսի 2018, 1002 - Ա

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
7-րդ հոդվածի 16-րդ մասով և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպելու նպատակով՝
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովը՝
1) կազմակերպում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
2) նախապես քննարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգում ներառված հարցերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, ըստ անհրաժեշտության կարող է քննարկել նաև Եվրասիական տնտեսական միությանն առնչվող այլ հարցեր.
3) դիտարկում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերը գործողության մեջ դնելու՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կատարված աշխատանքները:
3. «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ կոլեգիայի ու խորհրդի նիստերի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի հաճախականությունը:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրից բխող պետական մարմինների աշխատանքները կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը, իսկ հանձնաժողովի նախագահի կողմից հրավերի դեպքում ապահովել մասնակցություն հանձնաժողովի նիստերի աշխատանքներին:

Հավելված

Արխիվ

2024

2023