Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2018, 1015 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 449-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 449-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակը» բառերով.
2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:».
3) հավելվածում «Ա. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Ա. Այվազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով, իսկ «Ա. Այվազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետի տեղակալ» և «Վ. Հովակիմյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական» բառերը հանել.
4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«Շ. Քերոբյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվա-մեթոդական և վերլուծության բաժնի պետ»:

 

 

Արխիվ

2024

2023