Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2018, 1013 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Լ. Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - Կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Ուդումյան – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
3) «Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Հ. Հովհաննիսյան - Կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
4) «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Տերտերյան - Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ» բառերով.
5) «Գ. Մելքոնյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել
«Ա. Ավանեսյան -Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերով.
6) «Մ. Ժամկոչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն» բառերով:
 

Արխիվ

2024

2023