Վարչապետի որոշումներ

30 Հուլիսի 2018, 1024 - Ա

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Տիգրան Գրիգորյանի՝ 2018 թվականի հուլիսի 12-13-ը Ավստրիայի Հանրապետություն (Ինսբրուկ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, բացառությամբ գիշերավարձի, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023