Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2018, 983 - Ա

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայությունների տասներկուերորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանի` 2018 թվականի հուլիսի 16-19-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արմենուհի Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023