Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2018, 1051 - Ա

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ (ՎԱՇԻՆԳՏՈՆ) ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ 2018 թվականի հուլիսի 25-28-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման ծախսերը, այդ թվում՝ գործուղման գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել
2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023