Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2018, 1091 - Ա

ԱՆԱՀԻՏ ՍԱՖՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7րդ հոդվածի 5րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանին 2018 թվականի սեպտեմբերի 1214ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` «Կայուն զարգացման նպատակների մշտադիտարկման համար վիճակագրական կարողությունների բարելավում» խորագրով միջազգային սեմինարին և Կայուն զարգացման նպատակների վիճակագրության գծով ՄԱԿի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կառավարող խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Սաֆյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անահիտ Սաֆյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023